Նոր ավտոբուսներն այսօրվանից երթևեկում են Երևանի փողոցներում. Կարապետյան
Մասնավոր ուղևորափոխադրողի ներկրած ավտոբուսները այսօրվանից երթևեկում են Երևանի փողոցներում,մասնավորապես, սպասարկում են Նոր Նորքի բնակիչներին: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել էԵրևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը:
Նա, մասնավորապես, նշել է.
«Երեկ ավագանու նիստում քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը հայտարարեց,որ տրանսպորտային ցանցը սպասարկող շարժակազմի մրցույթները կբացվեն 2020 թվականի փետրվարին:Ակնկալվում է, որ նոր ավտոբուսների առաջին խմբաքանակը Երևանում կլինի արդեն 2020 թվականին:
Մասնավորի ներկրած ավտոբուսները սկսեցին աշխատել 26 համարի ավտոբուսային գծում»։