երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Անհնար է ճնշել քաղաքացու արդար զայրույթը և կասեցնել ձևավորվող հակազդեցությունը. Հայտարարություն` Տավուշից

Անհնար է ճնշել քաղաքացու արդար զայրույթը և կասեցնել ձևավորվող հակազդեցությունը. Հայտարարություն` Տավուշից

Դատապարտում ենք ապրիլի 23-ին Տավուշում խաղաղ քաղաքացիական ակցիայի մասնակիցների նկատմամբ գործող իշխանությունների բռնաճնշումները, որոնք դրսևորվում են ակցիաների մի շարք մասնակիցների նկատմամբ ակնհայտ ապօրինի, թիրախավորված, անհամաչափ ուժի կիրառմամբ, ապօրինի ձերբակալություններով: Այս մասին ասված է «Տավուշը հանուն հայրենիքի» քաղաքացիական շարժման տարածած հայտարարության մեջ։

«Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի նկատմամբ ապրիլի 23-ին ոստիկանների կողմից իրականացված ապօրինի գործողությունների հետևանքով «Տավուշը հանուն հայրենիքի» քաղաքացիական շարժում խորհրդի անդամ գնդապետը ծանր վնասվածքներով հայտնվել է հիվանդանոցում։

Ապօրինի ձերբակալվել են նաև Տավուշում ձևավորված հակազդեցության ակտիվ աջակից, քաղաքագետ Սուրեն Պետրոսյանը և ևս 3 քաղաքացի:

Կոչ ենք ուղղում պատկան մարմիններին անմիջապես արձագանքել, քրեական գործ հարուցել և պատժել անհամաչափ, բռնի ուժ կիրառած ոստիկաններին, որոնց գործողությունների հետևանքով Միհրան Մախսուդյանը մինչև այս պահը գտնվում է հիվանդանոցում:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին, միջազգային հանրությանը, իրավապաշտպան կազմակերպություններին կոչ ենք անում հստակ գնահատական տալ խաղաղ ցուցարարների նկատմամբ իրականացվող գործողություններին։

Համոզված ենք, որ այդ գործողություններն իրականացվում են Տավուշում ստեղծված ինքնաբուխ շարժումը թուլացնելու նպատակով։

Միաժամանակ հայտնում ենք, որ նման գործելաոճով անհնար է ճնշել քաղաքացու արդար զայրույթը և կասեցնել Տավուշում ձևավորվող հակազդեցությունը», - ասված է հայտարարության մեջ:

  • Կիսվել: