հինգշաբթի, հուլիս 23
23 / 7 / 2026
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Բրազիլիայի նախագահին

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Բրազիլիայի նախագահին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Բրազիլիայի Դաշնային Հանրապետության նախագահ Ժաիր Բոլսոնարուին՝ Անկախության օրվա առիթով:

«Բրազիլիայի Դաշնային Հանրապետության ազգային տոնի` Անկախության օրվա կապակցությամբ ջերմ շնորհավորանքներ ու լավագույն մաղթանքներ եմ հղում Ձեզ և Բրազիլիայի բարեկամ ժողովրդին:

Հայաստանի և Բրազիլիայի միջև հաստատվել են գործընկերային սերտ հարաբերություններ՝ հիմնված փոխադարձ հարգանքի և վստահության վրա:

Լիահույս եմ, որ համատեղ ջանքերով մեզ կհաջողվի առաջ մղել մեր երկկողմ համագործակցության օրակարգը` հագեցնելով այն նոր ծրագրերով ու նախաձեռնություններով:

Բարձր ենք գնահատում Բրազիլիայի կարևորագույն դերը տարածաշրջանային և համաշխարհային հարցերում: Համոզված եմ, որ ձեր գեղեցիկ և գրավիչ երկիրը շուտով կհաղթահարի համավարակի մարտահրավերը և կշարունակի իր ընթացքը զարգացման ճանապարհով», - ասված է ՀՀ վարչապետի ուղերձում:

  • Կիսվել: