հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Նիդերլանդների Հայ Դատի գրասենյակի ղեկավարի մուտքը ՀՀ արգելվել է. Ռուբեն Մելիքյան

Նիդերլանդների Հայ Դատի գրասենյակի ղեկավարի մուտքը ՀՀ արգելվել է. Ռուբեն Մելիքյան

Նիդերլանդների Հայ Դատի գրասենյակի ղեկավար Մասիս Աբրահամյանը «Պերսոնա նոն գրատա» է հայտարարվել։ Նրա մուտքը Հայրենիք արգելված է, և այժմ պարոն Աբրահամյանը գտնվում է «Զվարթնոց» օդանավակայանի տրանզիտային հատվածում։ Այս մասին InfoPort.am-ը տեղեկանում է «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանի Facebook-ի էջից։

«Պարոն Աբրահամյանին անձամբ եմ ճանաչում. նա մեծապես օգնել է Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի հաստատությանը 2016-2018 թվականներին, երբ այդ կառույցը ղեկավարում էի ես։ Պարոն Աբրահամյանն ինձ առաջարկել է ստանձնել իր շահերի պաշտպանությունը՝ նրա նկատմամբ դրսևորված այդ կամայականությունը վիճարկելու հարցում, և ես իհարկե ընդունել եմ այդ առաջարկը»,- նշել է Մելիքյանն իր հրապարակման մեջ:

 

  • Կիսվել: