երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
ՆԳՆ-ն կտեղեկացնի օնլայն ծանուցումների հարթակի մասին

ՆԳՆ-ն կտեղեկացնի օնլայն ծանուցումների հարթակի մասին

Պարեկային ծառայության պետի տեղակալ Արման Չիլինգարյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը ներկայացրել է ՃԵԿ խախտումների դեպքում զեղչային համակարգի վերաբերյալ օրենսդրական փոփոխությունները։

Հարցին՝ քաղաքացիներն ինչպե՞ս են գրանցելու իրենց էլեկտրոնային փոստերը, որպեսզի խախտումների վերաբերյալ ծանուցումները ստանան օնլայն եղանակով և կարողանան օգտվել զեղչային համակարգից, Չիլինգարյանը մանրամասնել է. «Քանի որ այդ մասով օրենքն ուժի մեջ է մտնում մայիսի 1-ից, և համակարգը մշակվում է, դրա մասին հավելյալ տեղեկատվություն կտանք։ Նաև մանրամասն կտեղեկացնենք՝ որն է գրանցվելու կայքը»։

  • Կիսվել: