կիրակի, մայիս 11
11 / 5 / 2025
ՆԳՆ հերթական հրամանատարաշտաբային ուսումնավարժությունը, այս անգամ՝ Մասիս համայնքում

ՆԳՆ հերթական հրամանատարաշտաբային ուսումնավարժությունը, այս անգամ՝ Մասիս համայնքում

Ներքին գործերի նախարարությունը, տեղական ինքնակառավարման մարմնի, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի և միջազգային ու տեղական այլ գործընկերների հետ համագործակցությամբ կազմակերպել էր հերթական հրամանատարաշտաբային ուսումնավարժությունը, այս անգամ՝ Մասիս համայնքում։

Ըստ սցենարի՝ տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով Ախուրյանի ջրամբարի պատվարին առաջացել են ճեղքեր, և փլուզման մեծ հավանականություն կա։ Երկրաշարժն ավերածություններ է առաջացրել Շիրակի մարզի բնակավայրերում, որտեղ անմիջապես կենտրոնանում են հանրապետության փրկարարական և վթարավերականգնողական ուժերն ու միջոցները։
Աղետի սցենարը պլանավորվել էր այնպես, որպեսզի․

փորձարկվի համայնքի Աղետների ռիսկի կառավարման պլանը,

ստուգվի և կատարելագործվի փոխգործակցությունը տարածքային և տեղական ինքնակառավարման մարմինների, միջազգային կազմակերպությունների և շահագրգիռ բոլոր կողմերի միջև,

բարձրացվի համայնքների դիմակայունությունը և կրթական հաստատություններում երեխաների անվտանգությունը։

«Մենք այստեղ՝ զուտ կազմակերպչական գործողություններ ենք իրականացնում, հետևում ենք գործընթացին, թե համայնքը ինչպես է կարողանում դիմակայել նմանատիպ աղետներին և, ընդհանրապես, պատրաստ է, թե՝ ոչ»,-ասում է ՆԳՆ ՓԾ ԲՊԱՌՆ վարչության պետ Գուրգեն Մարտիրոսյանը:

  • Կիսվել: