երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
ՆԳՆ ենթակա ծառայությունները Սևանա լճում ու լողափերին անցել են ուժեղացված ծառայության

ՆԳՆ ենթակա ծառայությունները Սևանա լճում ու լողափերին անցել են ուժեղացված ծառայության

Վարդավառի տոնական միջոցառումներով պայմանավորված՝ ՆԳՆ փրկարար ծառայությունն ու ոստիկանությունը անցել են ուժեղացված ծառայության հանրապետության հանգստի գոտիներում և հատկապես Սևանա լճում ու լողափերին։ Այդ մասին ասված է ՆԳՆ Ֆեյսբուքի էջում։

«Երևան քաղաքից դուրս եկող, ինչպես և մայրաքաղաք տանող ավտոճանապարհներին ու անտառամերձ ճանապարհներին ծավալվել են ժամանակավոր փրկարարական հենակետեր և նույնպես իրականացվում է ուժեղացված ծառայություն։

Հարգելի՛ քաղաքացիներ, հորդորում ենք պահպանել անվտանգության կանոնները․ լինել զգոն և ջրային տարածքներում հետևել փրկարարների հրահանգներին, անտառամերձ և բուսածածկ հատվածներում պահպանել հրդեհային անվտանգության կանոնները, ոչ սթափ վիճակում մեքենա չվարել և պահպանել համակեցության կանոնները»,- նշված է գրառման մեջ։

  • Կիսվել: