կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Մակրոնը Նաթանյահուին կոչ է արել հաջողությամբ ավարտել Գազայի հարցով բանակցությունները

Մակրոնը Նաթանյահուին կոչ է արել հաջողությամբ ավարտել Գազայի հարցով բանակցությունները

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուի հետ հեռախոսազրույցի ընթացքում կոչ է արել նրան հաջողությամբ ավարտել Գազայի հարցով բանակցությունները։

«Նախագահը վարչապետ Նաթանյահուին կոչ է արել հաջողությամբ ավարտել այս բանակցությունները, որոնք կարող են հանգեցնել պատանդների ազատ արձակմանը, քաղաքացիական բնակչության պաշտպանությանը՝  հրադադարի և տարածաշրջանային դեէսկալացիայի միջոցով», - ասվում է Ֆրանսիայի նախագահի գրասենյակի հայտարարության մեջ:

Ավելի վաղ Նաթանյահուն հայտարարել էր, որ մտադիր չէ դադարեցնել ռազմական արշավը և զորքերը դուրս բերել Գազայից։ Ներկայումս Թել Ավիվի և ՀԱՄԱՍ-ի միջև կրկին բանակցություններ են ընթանում, սակայն համաձայնություն դեռ ձեռք չի բերվել։

  • Կիսվել: