շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Ներկայացվել է «Առողջություն և առողջապահություն» վիճակագրական տարեգիրքը

Ներկայացվել է «Առողջություն և առողջապահություն» վիճակագրական տարեգիրքը

 Առողջապահության ազգային ինստիտուտը Ֆեյսբուքյան էջում պատմել է, որ վիճակագրական նոր տարեգրքում ներկայացված են ՀՀ բնակչության առողջությունը և առողջապահության համակարգի գործունեությունը 2021թ բնութագրող առանցքային ցուցանիշները:
 
Այն ներկայացնում էՀՀ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների գործունեության տվյալները՝
համաձայն ՀՀ ԱՆ տարեկան վարչական վիճակագրական հաշվետվության ձևերի:
 
Տարեգիրքը նախատեսված է առողջապահության համակարգի կազմակերպիչների, բժիշկների, առողջապահության ոլորտի փորձագետների և այլ մասնագետների համար:

  • Կիսվել: