ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Լարված իրավիճակ ԱՆ շենքի դիմաց. կան բերման ենթարկվածներ

Լարված իրավիճակ ԱՆ շենքի դիմաց. կան բերման ենթարկվածներ

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ մի խումբ քաղաքացիներ Առողջապահության նախարարության շենքի դիմաց բողոքի ակցիա են իրականացնում՝ պահանջելով նախարար Անահիտ Ավանեսյանի հրաժարականը:

Իրավիճակը լարվեց այն բանից հետո, երբ ցուցարարները պոլիէթիլենային տոպրակներ նետեցին նախարարության շենքի վրա։

Նշենք, որ ոստիկանները ցուցարարներին բերման են ենթարկում։

Հիշեցնենք, որ քաղաքացիները բողոքում են  զոհված զինծառայողների մարմինները եւ մասունքները նկուղներում պահելու կապակցությամբ:

  • Կիսվել: