չորեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2025
Ներկայացվել է 2022 թ․ ընթացքում ՀՀ մարզերում երեխաների խնամքի ցերեկային ծառայություններ մատուցող ՀԿ-ների ցանկը

Ներկայացվել է 2022 թ․ ընթացքում ՀՀ մարզերում երեխաների խնամքի ցերեկային ծառայություններ մատուցող ՀԿ-ների ցանկը

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը ներկայացնում է այն հասարակական կազմակերպությունների ցանկը, որոնք նախարարության պատվիրակմամբ՝ 2022 թ․ ընթացքում ՀՀ մարզերում երեխաների խնամքի ցերեկային ծառայություններ են մատուցում։

Ծառայությունների շրջանակում ապահովվում է կյանքի դժվարին իրավիճակում հայտնված մինչև 18 տարեկան երեխաների ֆիզիկական, մտավոր կարողությունների ու կյանքի հիմնական հմտությունների զարգացումը։ Սոցիալական աշխատանք է տարվում ընտանիքի, համայնքի և շահեկից կառույցների հետ՝ երեխաների՝ ընտանիքում ապրելու, զարգանալու, կրթություն ստանալու համար անհրաժեշտ ծառայությունների տրամադրման և այլընտրանքային շուրջօրյա խնամքի կանխարգելման նպատակով:

Երեխաներին և նրանց ընտանիքներին տրամադրվում է նաև սոցիալական հարցերի շուրջ իրավաբանական խորհրդատեղեկատվական աջակցություն՝ խթանելով երեխաների ընտանիքում ապրելու հիմնարար իրավունքների իրացումն, ինչպես նաև կանխելով նրանց մուտքը շուրջօրյա խնամքի հաստատություններ:

  • Կիսվել: