երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Նազիկ Ամիրյանին պատկանող հողատարածքի հրդեհման փաստի առթիվ հարուցված քրեական գործի վարույթը կասեցվել է

Նազիկ Ամիրյանին պատկանող հողատարածքի հրդեհման փաստի առթիվ հարուցված քրեական գործի վարույթը կասեցվել է

ԱԺ նախկին պատգամավոր, ԵԿՄ նախկին նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանի կնոջ՝ Նազիկ Ամիրյանին պատկանող հողատարածքի հրդեհման փաստի առթիվ հարուցված քրեական գործի վարույթը կասեցվել է: Այս մասին հաստատեցին Քննչական կոմիտեի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից, հայտնում է news․am-ը։

Հարուցվել էր քրեական գործ ՀՀ ՔՕ-ի 185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերով (գույքը դիտավորությամբ վնասելը, որը կատարվել է հրկիզման, պայթյունի կամ հանրավտանգ այլ եղանակով եւ պատճառել է խոշոր չափերի վնաս):

  • Կիսվել: