Նավալնիին կտեղափոխեն Գերմանիա
Բլոգեր Ալեքսեյ Նավալնիի վիճակը կայունացել է, և Օմսկի հիվանդանոցի բժիշկները դեմ չեն, որ վերակենդանացման բաժանմունքում գտնվող Նավալնին տեղափոխվի գերմանական կլինիկա, ասել է Օմսկի հիվանդանոցի գլխավոր բժշկի տեղակալ Անատոլի Կալինիչենկոն, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
Բժիշկը նշել է, որ տեղափոխման գործընթացը տեղի կունենա այսօր, սակայն որոշ բժշկական և իրավական գործողություններից հետո:
Հիշեցնենք, որ ռուս բլոգեր Ալեքսեյ Նավալնին օգոստոսի 20-ին հոսպիտալացվել է, իրավապահ մարմինները ժխտել են թույնի հայտնաբերումը նրա օրգանիզմում:


