երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Նարեկ Մկրտչյանը Միասնական սոցիալական ծառայության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ պետին

Նարեկ Մկրտչյանը Միասնական սոցիալական ծառայության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ պետին

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն այսօր Միասնական սոցիալական ծառայության (ՄՍԾ) աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ պետ Էդուարդ Պետրոսյանին։

Նարեկ Մկրտչյանը շնորհակալություն է հայտնել նախկին պետ Դավիթ Գասպարյանին՝ համատեղ աշխատանքի համար՝ հույս հայտնելով, որ վերջինիս գիտելիքներն ու փորձը կշարունակեն նպաստել սոցիալական պաշտպանության ոլորտի կատարելագործմանը։ Նախարարը նշել է՝ լիահույս է նաև, որ Էդուարդ Պետրոսյանի ղեկավարությամբ ՄՍԾ-ն առաջիկայում կաշխատի առավելագույն արդյունավետությամբ:

«Նորաստեղծ Միասնական սոցիալական ծառայությունում անելիքներ դեռ շատ կան։ Բեղմնավոր աշխատանք եմ մաղթում բոլորիս համակարգը զարգացնելու ճանապարհին։ Վստահ եմ, որ կոլեկտիվ պատասխանատվության պարագայում մեզ այն կհաջողվի»,- նշել է նախարարը։


Էդուարդ Պետրոսյանը ևս շնորհակալություն է հայտնել նման պատասխանատու պաշտոնն իրեն վստահելու համար և նշել, որ պատրաստ է ներդնել անհրաժեշտ ջանքեր՝ հօգուտ ոլորտի զարգացման։

  • Կիսվել: