Ընտանեկան բռնության երեք դեպքից երկուսը կարճվում է ռեաբիլիտացնող հիմքով. Դրանից հետո էլ ո՞վ կդմի. Սոնա Ղազարյան
«Հետամտելու» դրույթի մասին օրենքն ընդունելիս և իրավապահ համակարգի հետ այն քննարկելիս կար անհանգստություն, որ այն դժվար տարբերակելի է. ինչ հմտություններ ունեն մեր քննիչները, որպեսզի բացահայտնեն այս հանցակազմի սուբյեկտիվ կողմը։ Այս մասին, այսօր՝ մայիսի 12–ին, ԱԺ–ում խորհրդարանում Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանին հարցրեց ՔՊ-ական պատգամավոր Սոնա Ղազարյանը։
«Ի դեպ, սոցիալական ցանցերում ինձ, հատկապես մեկնաբանություններում են տղամարդիկ ավելի հաճախ գրում, թե ինչպե՞ս է քննիչը կամ դատավորը տարբերելու «սիրահետելը» և «հետամտելը»,-ասաց նա։
Ի պատասխան Արթուր Պողոսյանը նշեց, որ գործերը հիմնականում բաշխում են ըստ հատուկ փորձառության. «Երբ ղեկավարը վարույթը մակագրում է որևէ քննիչի, անպայման հաշվի է առնում մասնակգիտական հմտությունները և կարողությունները, նաև կոնկրետ հանցատեսակի առումով»,-ասաց Պողոյանը՝ հավելելով, որ փորձում են քննիչներին մասնագիտացնել ըստ բնագավառների, հանցատեսակների։
Սոնա Ղազարյանը նաև մտահոգություն հայտնեց, որ ընտանեկան կենցաղային բռնության դեպքերով հարուցված վարույթների երեք դեպքից երկուսը կարճվում է՝ ռեաբիլիտացնող հիմքով ՝ հիշեցնելով, որ նախորդ տարի միայն 735 վարույթ է կարճվել է, այն դեպքում երբ ազգային մենթալիտետից ելնելով խնդիր է ընդհանրապես իրավապահներին դիմելը, էլ ուր մնաց դրանք նման տոկոսայնությամբ կարճելուց հետո։