Նախընտրական շրջանում մանիպուլացնում են՝ փորձելով տարածել անապահովության զգացում, մինչդեռ իրական պատկերով հանցավորությունը նվազել է․ Արփինե Սարգսյան
Անդրադառնալով հանրային դիսկուրսում տարածված այն պնդումներին, թե Հայաստանում հանցավորությունն աճել է՝ Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը նշել է, որ իրական տվյալները բոլորովին այլ բան են ցույց տալիս։ Նրա ներկայացմամբ՝ 2025 թվականին հանցավորությունը ոչ թե աճել, այլ նվազել է 3.2 տոկոսով։ Ըստ նրա՝ նվազում է արձանագրվել նաև այն խմբի հանցագործությունների դեպքում, որոնք սովորաբար առավել մեծ հանրային արձագանք են ստանում, մասնավորապես՝ մարդու դեմ ուղղված հանցագործությունների և հատկապես առողջությանը ծանր վնաս պատճառելու դեպքերի մասով։
Նրա խոսքով՝ հանրային անվտանգության վերաբերյալ ընկալումները տեսանելի են նախարարության կողմից հավաքագրված հանրային կարծիքներից, հարցումներից, միջազգային վարկանիշային գնահատականներից, եվրոպացի գործընկերների դիտարկումներից, և հենց այս ամբողջական տվյալների համադրությունն է արտացոլում իրական պատկերը։
Արփինե Սարգսյանը նշել է, որ մեդիա տիրույթում շրջանառվող խոսույթը միջազգայնորեն հայտնի մեդիա-տեխնոլոգիա է, երբ հանրության շրջանում անհանգստության և քաոսի մթնոլորտ ստեղծելու համար տեղեկատվական դաշտում սկսում են ավելի ակտիվորեն գեներացվել նման խոսակցություններ։ Այդուհանդերձ, նա ընդգծել է, որ չի անտեսում քննադատությունը և սթափ է վերաբերվում բոլոր այն խնդիրներին, որոնք առկա են ներքին անվտանգության ոլորտում։
Արփինե Սարգսյանը նաև շեշտել է, որ իր խնդիրը՝ որպես Ներքին գործերի նախարար, թվերից այն կողմ գնալն է և հանրությանը ներկայացնել ոչ միայն վիճակագրական պատկերը, այլև դրա բովանդակությունը՝ իրական խնդիրներն ու դրանց լուծման ուղղությամբ տարվող աշխատանքը։
Որպես օրինակ՝ նախարարը հիշեցրել է Իսակովի պողոտայում տեղի ունեցած միջադեպը, որը որոշ լրատվամիջոցներ տարածել էին։ Սակայն, ըստ նրա, խոսքը ընդամենը օդաճնշիչ ատրճանակի կիրառմամբ խուլիգանության դեպքի մասին էր։
«Քլիքաբեր մեդիա-լուրերը, բնականաբար, տարածվում են։ Այս պահին մեդիայում էլ կան տարբեր ալգորիթմներ, որոնք թույլ են տալիս ավելի մեծ տարածում ունենալ այնպիսի վերնագրերով հրապարակումներին, որոնք կարող են հուզական որոշակի էմոցիաներ առաջացնել մեր քաղաքացիների մոտ»,-ընդգծել է նախարար Սարգսյանը։
Միաժամանակ նախարարն ընդգծել է՝ պետությունը սթափ է ընդունում բոլոր օբյեկտիվ խնդիրները, սակայն կարևոր է տարբերել իրական վիճակագրությունը հուզական և քաղաքական շահարկումներից։
«Ես պարզապես ուզում եմ, որպես ներքին գործերի նախարար, վստահեցնել մեր հանրությանը, որ, նախ՝ մենք շատ լավ տեղյակ ենք այսպիսի տեխնոլոգիաներին և որևէ ձևով չենք տրվում հուզական տարբեր էմոցիաներին, և երկրորդ՝ օպերատիվ իրավիճակը Հայաստանի Հանրապետությունում վերահսկելի է։ Մենք անկեղծ ենք մեր հանրության հետ։ Կան արդյունքներ, դրանք պիտի արձանագրենք։ Կան խնդիրներ, այո՛, մենք առերեսվում ենք այդ խնդիրների հետ, և մենք հետևողականորեն պիտի համախմբենք ջանքերը և գնանք դրանց լուծման ճանապարհով»,-ասել է Արփինե Սարգսյանը։