շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Նախորդ շաբաթվա ընթացքում գրանցվել է 416 դեպք, որից 123-ը՝ արտակարգ․ ՓԾ-ն ամփոփում է անցած շաբաթը

Նախորդ շաբաթվա ընթացքում գրանցվել է 416 դեպք, որից 123-ը՝ արտակարգ․ ՓԾ-ն ամփոփում է անցած շաբաթը

Ապրիլի 17-ից 23-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 416 դեպք, որից 123-ը՝ արտակարգ: Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայությունից։

Մասնավորապես՝ հրդեհի՝ 62, փլուզման, դժբախտ պատահարի՝ 2-ական, քարաթափման, դիակի հայտնաբերման, որոնողափրկարարական, վայրի կենդանիների հարձակման՝ 1-ական, ուժեղ քամու՝ 3, զինամթերքի հայտնաբերման՝ 5, օձի նկատման՝ 9, թունավորման՝ 6, ինքնասպանության փորձի՝ 10, ճանապարհատրանսպորտային պատահարի՝ 42, ինչպես նաև՝ կենցաղային կանչի՝ 171, կեղծ ահազանգի՝ 3, հրդեհի ծագման սպառնալիքի՝ 21, հրդեհի կեղծ կանչի՝ 25 և 51 այլ դեպքեր:

  • Կիսվել: