հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Նախնական տվյալներով՝ 2022 թվականին Հայաստան է այցելել 1,67 մլն զբոսաշրջիկ. ՀՀ զբոսաշրջության կոմիտե

Նախնական տվյալներով՝ 2022 թվականին Հայաստան է այցելել 1,67 մլն զբոսաշրջիկ. ՀՀ զբոսաշրջության կոմիտե

ՀՀ զբոսաշրջության կոմիտեն ներկայացրել է 2022 թվականի հունվար-դեկտեմբեր ամիսներին դեպի Հայաստան կատարված զբոսաշրջային այցելությունները:

2022թ. դեկտեմբերին Հայաստան եկած զբոսաշրջիկների թիվը կազմել է 130 հազար մարդ, ինչը գերազանցում է 2021թ. նույն ամսվա ցուցանիշը` 67 հազար մարդ:

Այս տարի երկրորդ անգամ ՀՀ-ն գերազանցել է 2019 թվականի այցելություններն ամսվա կտրվածքով` գրանցելով 130.429 այցելություն (2019 թվականի դեկտեմբերին` 110.685 այցելություն):

Նախնական տվյալներով՝ 2022 թվականին Հայաստան է այցելել 1,67 մլն զբոսաշրջիկ։

 

 

  • Կիսվել: