Նախարարը՝ քաղաքացիների 3-րդ դեղաչափը ստանալու մասին
Այն քաղաքացիները, որոնք ստացել են կորոնավիրուսի դեմ պատվաստման երկրորդ դեղաչափը՝ արդեն կարող են մոտենալ և ստանալ 3-րդ դեղաչափը: Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
Նրա խոսքով՝ նախարարությունը սահմանել է, թե որ պատվատանյութի դեպքում, որ խթանիչ դեղաչափն է նախընտրելի:
Վերապատվաստման համար առողջապահության նախարարությունը սահմանել է 6-ամսյա ժամկետ: Անահիտ Ավանեսյանը նաև նշում է, որ նախարարությունը իր քաղաքականությունը վարում է՝ ամփոփելով մասնագիտական խորհրդի կարծիքները, որը հենվում է միայն գիտական, այդ պահին ապացուցողական բժշկության հիման վրա: