շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Նախարարությունը զինծառայողների մասունքների պահպանման հարցով միասնական մոտեցում կառաջարկի

Նախարարությունը զինծառայողների մասունքների պահպանման հարցով միասնական մոտեցում կառաջարկի

Առողջապահության նախարարությունը զինծառայողների մասունքների պահպանման հարցով միասնական մոտեցում կառաջարկի: Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը:

«Մոտ ժամանակներս մենք մեր հետագա պատկերացումները կներկայացնենք իրավիճակից դուրս գալու հարցով»,- ասաց Ավանեսյանը:

Նա նշեց, որ ծրագրվում է պաշտպանության նախարարության ու կառավարության հետ միասնական դիրքորոշումը ներկայացնել երկու շաբաթ անց:

  • Կիսվել: