Նախարարության պարզաբանումը՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակիչների դժգոհությունների վերաբերյալ
Այսօր լրատվամիջոցներն անդրադարձել են Երևանի վարչական շրջանի բնակիչների դժգոհություններին՝ նշելով‚ թե վերջիններս դեմ են Հյուսիս-հարավ ճանապարհի կառուցմանը։ Այս մասին ասված է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հայտարարության մեջ։
«Տեղեկացնենք‚ որ հիշատակված ճանապարհահատվածն առնչություն չունի ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի հետ։ Նշված հատվածի վերակառուցման աշխատանքները կատարվում են «Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» ՀՈԱԿ-ի կողմից Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի շրջանակներում։
Խնդրում ենք ուղղումներ կատարել ձեր հրապարակումներում և հետագա նյութերում վկայակոչել ծրագրի ճիշտ անվանումը»։