հինգշաբթի, մայիս 22
22 / 5 / 2025
Նախագծով առաջրկվում է չպահպանել առողջապահական կազմակերպությունների մասնավորեցման ժամանակ դրանց պրոֆիլը

Նախագծով առաջրկվում է չպահպանել առողջապահական կազմակերպությունների մասնավորեցման ժամանակ դրանց պրոֆիլը

Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի տեղակալ Վարդան Կոստանյանն այսօր ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ներկայացրեց «Պետական գույքի մասնավորեցման մասին 2017-2020 թթ. օրենքում» լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը։

Նրա խոսքով՝ նախագծով առաջարկվում է առողջապահական պրոֆիլի հիմնարկների մասնավորեցման ժամանակ Կառավարությանը հնարավորություն տալ որոշելու՝ այդ պրոֆիլը պահպանվում է, թե՞՝ ոչ։

Ըստ Վարդան Կոստանյանի,  2017-ից հետո թվով 11 բժշկական կազմակերպություններ մտել են մասնավորեցման ցանկի մեջ։ Եվ այժմ մասնավորեցման ծրագրի վերջին փուլն է, ու թվով հինգ առողջապահական կազմակերպություններ դեռևս չեն մասնավորեցվել։

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը հարցրեց, թե մարզային բժշկական կազմակերպությունները պետական կարգավիճակ պետք է ունենային՝ ելնելով նրանից, որ ամեն մի տարածաշրջանում մեկ ընդհանուր պրոֆիլի ԲԿ պետք է պահպանվի, Վարդան Կոստանյանն ասաց, որ այդ հարցին պետք է Առողջապահության նախարարությունը պատասխանի։

  • Կիսվել: