երկուշաբթի, հուլիս 13
13 / 7 / 2026
Նախագահի տիկինը՝ Նունե Սարգսյանը, սրտի վիրահատություն է տարել

Նախագահի տիկինը՝ Նունե Սարգսյանը, սրտի վիրահատություն է տարել

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի կինը՝ Նունե Սարգսյանը, իր ինստագրամյան իր էջում գրել է, որ վերջերս սրտի վիրահատություն է տարել:

«Վերջերս ունեցա սրտի վիրահատություն Երևանի Աստղիկ բժշկական կենտրոնի Սրտի վիրաբուժության բաժանմունքում։ Շնորհիվ վիրաբույժ Մհեր Սասունիի, կարդիոլոգ Կարինե Սարգսյանի, անեստեզիոլոգ Եվա Կրասնիկովայի, նվիրված լավագույն բժիշկների թիմի և կատարելապես մասնագիտացված բուժքույրերի՝ իմ սիրտը վերականգնվեց, հիմա ապաքինման ընթացքի մեջ է և ես հնարավորություն ստացա նորից սկսել իմ կյանքը։ Շնորհակալ եմ ամբողջ թիմին։

Շնորհակալ եմ նաև բոլորին ովքեր ուղարկեցին ծաղկեփնջեր, գրքեր, բացիկներ, նամակներ և բարի մաղթանքներ, որն ինձ շատ օգնեց»,-գրել է նա:

 

 

 

 

  • Կիսվել: