հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Նախադպրոցական ծառայությունները լիցենզավորման դաշտ կբերվենՆախադպրոցական ծառայությունները լիցենզավորման դաշտ կբերվեն

Նախադպրոցական ծառայությունները լիցենզավորման դաշտ կբերվենՆախադպրոցական ծառայությունները լիցենզավորման դաշտ կբերվեն

Ազգային ժողովը քննարկեց Կառավարության կողմից ներկայացված՝ «Լիցենզավորման մասին օրենքում լրացում կատարելու մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը երկրորդ ընթերցմամբ ընդունելու հարցը:

«Նախագիծը նպատակ է հետապնդում կարգավորել նախադպրոցական կրթության ոլորտում վերահսկողության մեխանիզմները, մասնավորապես, լիցենզավորման դաշտ բերել, բացի նախադպրոցական կրթական ծրագրերից, նաև նախադպրոցական ծառայությունները, ինչը թույլ կտա լիցենզավորման քաղաքականություն վարել զարգացման կենտրոնների նկատմամբ»,- տեղեկացրեց ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը:

Անդրեասյանի խոսքով՝ լիցենզիաների վերաձևակերպման դեպքում պետական տուրքի գանձման հարց չի առաջանալու:

  • Կիսվել: