երկուշաբթի, հունիս 30
30 / 6 / 2025
Մյասնիկյանի վրա ամեն անգամ սև ծուխ թողնող «Հյունդաի» եմ տեսնում. Ավինյանն այդ ավտոբուսները ցանկանում է փոխել

Մյասնիկյանի վրա ամեն անգամ սև ծուխ թողնող «Հյունդաի» եմ տեսնում. Ավինյանն այդ ավտոբուսները ցանկանում է փոխել

Երևանի քաղաքապետարանում գործակարգավարական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տիգրան Ավինյանն այսօր հարց ուղղեց տրանսպորտի վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Վազգեն Հարությունյանին՝ կապված հնամաշ «Հյունդաի»-ների գծերի հետ:

«Նախատեսել ենք մեկ երթուղի վերափոխել այս նոր ներկրված շարժակազմով, ենթադրում եմ խոսքը 67 երթուղու մասին է»,- ասաց Հարությունյանը։

Ի պատաասխան՝ Ավինյանը նշեց․ «Այս մեկը կփոխենք, հասկացանք, բայց ես Մյասնիկյանի վրա ամեն անգամ տեսնում եմ սև ծուխ թողնող «Հյունդաի», ինձ թվում է՝ պետք է նպատակադրվենք ու այդ խնդիր հարուցող ավտոբուսները առաջին հերթին փոխենք»։

 

  • Կիսվել: