Մոսկվայի «Հայկական տուն» սրճարանի վրա ադրբեջանցիների հարձակման տեսանյութը հայտնվել է համացանցում
РЕН ТВ հեռուստաընկերությունը հրապարակել է Մոսկվայի «Հայկական տուն» սրճարանի վրա հարձակման տեսանյութը:
Տասնյակ ադրբեջանցիներ ներխուժել են հաստատություն եւ այնտեղ ծեծկռտուք են կազմակերպել:
Նշենք, որ օրեր առաջ գիշերը ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում մի խումբ ադրբեջանցիներ կազմակերպված հարձակում են իրականացրել մի շարք հայ բնակիչներ վրա, ծեծի ենթարկել նրանց, հայհոյել, մեկ այլ խումբ էլ հարձակվել է հայկական պետհամարանիշերով ավտոմեքենաների վրա, փշրել ապակիները, ծեծի ենթարկել վարորդներին:
ՌԴ իրավահապներն արդնեն ձերբակալել են տասնյակ ադրբեջանցիների։ Մոսկվայի և Մոսկվայի մարզի ուժային կառույցների, ԱԴԾ և ՆԳՆ, ղեկավարները ադրբեջանցիների հարձակումները որակել են որպես հանցագործություն, նշել են, որ մասնակիցները չափազանց կոշտ կպատժվեն, կենթարկվեն քրեական պատասխանատվության և իշխանությունները նրանց նկատմամբ կկիրառեն խստագույն միջոցներ՝ ընդհուպ մինչև ՌԴ քաղաքացիությունից զրկում և Ռուսաստանից արտաքսում։


