Մորս ու կնոջս հետ միասին շնորհավորում եմ նաեւ իմ չքնաղ Մարիային․Արթուր Վանեցյանի շնորհավորանքը
ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը շնորհավորել է Մարտի 8-ի կապակցությամբ։
«Սիրելի կանայք, մայրեր եւ քույրեր,
Ջերմորեն շնորհավորում եմ գարնանային այս հրաշք տոնի՝ Մարտի 8-ի առթիվ։
Թող Աստված Ձեզ միշտ պարգեւի անսահման սեր, ժպիտ եւ խաղաղություն։
Այս տարի գարնան զարթոնքը մեր տուն մի նոր ծաղիկ է բերել, հայրական սիրտս աննկարագրելի բերկրանք է ապրել։ Առաջին անգամ իմ սրտի կանանց՝ մորս ու կնոջս հետ միասին շնորհավորում եմ նաեւ իմ չքնաղ Մարիային։ Տոնդ շնորհավոր, բալես։
ՇՆՈՐՀԱՎՈՐ ՄԱՐՏԻ 8!!!»