հինգշաբթի, մայիս 15
15 / 5 / 2025
Moderna պատվաստանյութի արդյունավետությունը կարող է պահպանվել առավելագույնը մեկ տարի

Moderna պատվաստանյութի արդյունավետությունը կարող է պահպանվել առավելագույնը մեկ տարի

ԱՄՆ-ի Ալաբամա նահանգի առողջապահության ոլորտի աշխատակից Սքոթ Հարիսը  Ալաբամա նահանգում կորոնավիրուսի դեմ պատվաստումների մասին ԶԼՄ-ների հետ զրույցում հայտնել է, որ հայ գործարար Նուբար Աֆեյանի հիմնադրած Moderna Therapeutics կենսատեխնոլոգիական ընկերության պատվաստանյութի արդյունավետությունը կարող է պահպանվել առավելագույնը 1 տարի։

Այս մասին հայտնում է al.com-ը։

Եվրամիության կառույցները վավերացրել են Moderna ամերիկյան ընկերության ստեղծած պատվաստանյութը կորոնավիրուսի դեմ կիրառելու որոշումը: Նիդերլանդները կլինի առաջին երկիրը, որը կստանա այդ վակցինան:

  • Կիսվել: