Մնալու տեղ չունեցողները թող ցուցակ ներկայացնեն ԱԺ. քաղաքացին՝ պատգամավորների հետ հանդիպումից հետո
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ երկար ժամանակ ՔԿՊ գևասենյակի դիմաց բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիները վերջապես հանդիպեցին իմքայլական վեց պատգամավորների հետ:
Նրանց հանդիպումը դռնփակ էր, լրագրողներին լուսաբանել չթույլատրվեց՝ պատճառաբանելով, որ նրանց ներկայությունը կարող է կաշկանդել քաղաքացիներին:
Նշենք, որ քաղաքացիների բողոքի պատճառն այն է, որ նրանց թույլ չեն տաիս մեկնել Ռուսաստան՝ միանալու իրենց ընտանիքներին:
Հանդիպումից հետո քաղաքացիները նշեցին, որ որևէ հստակ պատասխան չեն ստացել, թե երբ ՌԴ-ի հետ սահմանը կբացվի, և այժմ այդ հարցով բանակցություններ են ընթանում:
Հիշեցնենք, որ ՀՀ ԱԳՆ-ն Ռուսաստանի Դաշնության հետ շարունակում է աշխատանքները սահմանները երկկողմանի բացելու ուղղությամբ` օդային ուղևորափոխադրումների իրականացմամբ:
Նշենք նաև, որ ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը նիստ էր հրավիրել, որի ավարտին էլ տեղի ունեցավ հանդիպումը քաղաքացիների հետ:այացրեք Ազգային ժողով՝ ժամանակավոր կացարաններով ապահովելու համար»,- նշեց քաղաքացիներից մեկը, սակայն, միաժամանակ ասաց, որ իրենց պահանջները չեն բավարարվել։
ՀՀ արտաքին գործերի նախարարությունը Ռուսաստանի Դաշնության հետ շարունակում է աշխատանքները սահմանները երկկողմանի բացելու ուղղությամբ` օդային ուղևորափոխադրումների իրականացմամբ:
Ավելի վաղ, Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության նիստ էր հրավիրել: Խմբակցության անդամ Արթուր Հովհաննիսյանը նշել էր, որ նիստի ընթացքում քննարկվելու են ԱԺ քառօրյա նիստերին վերաբերող և ներքաղաքական որոշ հարցեր:


