հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Մխիթար Հայրապետյանն ու ԲՏԱ նախարարը քննարկել ենք «ՆերՈւժ» սփյուռքի տեխնոլոգիական ստարտափների ծրագրի ընթացիկ հարցեր

Մխիթար Հայրապետյանն ու ԲՏԱ նախարարը քննարկել ենք «ՆերՈւժ» սփյուռքի տեխնոլոգիական ստարտափների ծրագրի ընթացիկ հարցեր

Այսօր «Իմ քայլը» հիմնադրամում հյուրընկալել եմ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանին և նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանին։ Համատեղ քննարկել ենք «ՆերՈւժ» սփյուռքի տեխնոլոգիական ստարտափների ծրագրի ընթացիկ հարցերը, որն իրականացվում է ԲՏԱ նախարարության և «Իմ քայլը» հիմնադրամի համատեղ ջանքերով։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Իմ քայլը» հիմնադրամի տնօրեն Մխիթար Հայրապետյանը։

Ներկայացրել եմ նաև «Իմ քայլը» հիմնադրամի նախաձեռնությամբ իրականացվող «Quanta» քվանտային և մեզոսկոպիկ ֆիզիկայի մեկուկեսամյա մագիստրոսական կրթական ծրագիրը, որի շրջանակում դասավանդելու են արտերկրի առաջատար բուհերից հրավիրված հայազգի դասախոսները:

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարին հայտնել եմ հիմնադրամի առաջիկա ծրագրերի մասին, մասնավորապես, անդրադարձել եմ հանրակրթական դպրոցներում STEM ուղղությունների զարգացմանն ուղղված մեր ջանքերին:

Ելնելով «Իմ քայլը» հիմնադրամի առաքելությունից, որի հիմքում մարդկային կապիտալի զարգացումն է, մարդուն գիտելիք և հմտություն տալը, ընդգծել եմ, որ «Իմ քայլը» հիմնադրամը պատրաստակամ է ակտիվ համագործակցել ԲՏԱ նախարարության հետ։

 

  • Կիսվել: