կիրակի, մայիս 11
11 / 5 / 2025
Մխչյան գյուղի բնակիչները, ի նշան բողոքի, փակել են Արտաշատ-Երևան ճանապարհի՝ գյուղերով անցնող հատվածը

Մխչյան գյուղի բնակիչները, ի նշան բողոքի, փակել են Արտաշատ-Երևան ճանապարհի՝ գյուղերով անցնող հատվածը

Արարատի մարզի Մխչյան գյուղի շուրջ 150 բնակիչներ, ի նշան բողոքի, փակել են Արտաշատ-Երևանի ճանապարհի՝ գյուղերով անցնող հատվածը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց բողոքի ակցիայի մասնակիցներից մեկը:

«Գյուղը ջերմոցային տնտեսություններ ունի, այստեղ բոլորը դրանով են ապրում, արդեն մի քանի օր է գազի գրասենյակը չի թողնում, որ ջերմոցային տնեսություններում գազ օգտագործենք: Եկել են հաշվիչների վրա փականներ են դնում, որ գազը քիչ մտնի տուն, ու չկարողանանք ջերմոցներում օգտագործել»,-պատմեց նա:

Մխչյան գյուղի բնակչի խոսքով, այս պահին գյուղում են «Գազպրոմ Արմենիա»-ի Արտաշատի գրասենյակի աշխատակիցներն ու մի շարք ոստիկաններ:

«Ուզում ենք, որ Գազպրոմի ղեկավարությունից մարդիկ գան, մեզ բացատրեն՝ ինչ է կատարվում, մեր հարցերին պատասխան»,-ասաց գյուղի բնակիչը:

  • Կիսվել: