երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Միրզոյանը կարևորեց ԶԼՄ-ների հետ համագործակցությունը

Միրզոյանը կարևորեց ԶԼՄ-ների հետ համագործակցությունը

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը 2019թ. ընթացքում համագործակցության համար շնորհակալություն հայտնեց խորհրդարանի աշխատանքը լուսաբանած զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին:

Դեկտեմբերի 26-ին ՀՀ Ազգային ժողովում Արարատ Միրզոյանի կողմից կազմակերպվել էր Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ ընդունելություն:

«Մեր համագործակցությունը ես շատ կարևոր եմ համարում: Մենք արդարացիորեն, իսկ երբեմն` անարդարացիորեն ԶԼՄ-ների կողմից արժանացել ենք խրախուսման, գնահատանքի և գովասանքի, իսկ, երբեմն նաև արդարացիորեն կամ անարդարացիորեն` չափազանց լուրջ քննադատության: Ես երկուսի համար էլ շնորհակալ եմ»,- ասաց Միրզոյանը:

  • Կիսվել: