ուրբաթ, հուլիս 31
31 / 7 / 2026
Միրզոյանն ու Դըկոտինյի ընդգծել են վերջին տարիներին համատեղ իրականացված աշխատանքի արդյունքները

Միրզոյանն ու Դըկոտինյի ընդգծել են վերջին տարիներին համատեղ իրականացված աշխատանքի արդյունքները

ՀՀ ԱԳ Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյիին՝ վերջինիս դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ։

Երկուստեք գոհունակությամբ ընդգծվել են վերջին տարիներին համատեղ իրականացված ծավալուն աշխատանքի արդյունքները, որոնց շնորհիվ հնարավոր դարձավ Հայաստանի և Ֆրանսիայի միջև ռազմավարական գործընկերության հաստատումն ու զարգացումը:

Նախարար Միրզոյանն ընդգծել է դեսպան Դըկոտինյիի անձնական ներդրումը երկկողմ օրակարգի ընդլայնման և Հայաստան-Ֆրանսիա գործընկերության խորացման ուղղությամբ իրականացված աշխատանքներում՝ նրան հաջողություն մաղթելով հետագա գործունեության մեջ։

  • Կիսվել: