երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Մինչեւ ժամը 19.00–ը Ազատության հրապարակում կարելի է ՄԻԱՎ–ի եւ հեպատիտ C-ի է անվճար թեստ հանձնել

Մինչեւ ժամը 19.00–ը Ազատության հրապարակում կարելի է ՄԻԱՎ–ի եւ հեպատիտ C-ի է անվճար թեստ հանձնել

Այսօր, դեկտեմբերի 1–ին,  ժամը 13.00–19.00 Երեւանի Ազատության հրապարակին հարակից տարածքում կրկին կտեղակայվի «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն»-ի շարժական կլինիկան։ Այս մասին ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ԱՆ «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն»-ի տնօրեն Ստեփան Աթոյանը։

Ըստ նրա, շարժական կլինիկայում իրականացվելու է ՄԻԱՎ/ՁԻԱՀ–ի, սիֆիլիսի եւ հեպատիտ C-ի անվճար, անանուն հետազոտություն եւ խորհրդատվություն։

«Տվյալ թեստերը շատ արագ թեստեր են և մարդիկ կարող են իմանալ պատասխանը և դա նույնպես կատարվելու է անվճար»։

Դեկտեմբերի 1-ը ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրն է։

  • Կիսվել: