շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Ծովագյուղի բնակիչները փակել էին Սևան-Դիլիջան մայրուղին․ «Մինչև վերջ գնալու ենք»

Ծովագյուղի բնակիչները փակել էին Սևան-Դիլիջան մայրուղին․ «Մինչև վերջ գնալու ենք»

Այսօր առավոտյան Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ համայնքի շուրջ հազար բնակիչ փակել էին Սևան-Դիլիջան մայրուղին։ Նրանք պահանջում են չեղարկել համայնքի խոշորացման որոշումը։ Բողոքի ակցիայի մասնակիցներն այս պահին ճանապարհները բացել են եւ սպասում են Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանին:

Մասնակիցների խոսքով՝ իրենք արդեն հանդիպել են մի շարք պաշտոնյանների հետ, բայց սպասում են Գնել Սանոսյանի հետ հանդիպմանը, որպեսզի հասկանանք իրենց անելիքները: 

  • Կիսվել: