ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Մինչև մայիսի 5-ը երթուղի դուրս կգա նոր ավտոբուսների արդեն 4-րդ խմբաքանակը. Մարության

Մինչև մայիսի 5-ը երթուղի դուրս կգա նոր ավտոբուսների արդեն 4-րդ խմբաքանակը. Մարության

Այս պահին 35 նոր ավտոբուս է երթևեկում 3 քաղաքային երթուղում, և սա դեռ սկիզբն է: Այդ մասին Երևանի ավագանու նիստում ասաց քաղաքապետ Հայկ Մարությանը:   

Նա տեղեկացրեց, որ ոլորտի պատասխանատուները խոստացել են, որ մինչև մայիսի 4-5-ը կգործարկվի արդեն 4-րդ նոր երթուղին:  

Մարությանը հենց ավագանու նիստում ստորագրեց նոր՝ ավելի մեծ չափի՝ 8.6 մետրանոց 161 ավտոբուսի գնման պայմանագիրը: Նա նշեց, որ մատակարարումը կլինի 6 ամսվա ընթացքում, ավտոբուսները կգործարկվեն 9 երթուղում:

  • Կիսվել: