ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Մինչև 5-րդ դասարանի երկրորդ կիսամյակ աշակերտները չեն գնահատվի

Մինչև 5-րդ դասարանի երկրորդ կիսամյակ աշակերտները չեն գնահատվի

ՀՀ կրթության նախարարությունն առաջարկում է հաստատել հանրակրթության նոր պետական չափորոշիչը։

ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանւ ներկայացրեց նախագիծը, որով առաջարկվում է սովորողների միավորային գնահատումն իրականացնել` սկսած 5-րդ դասարանի երկրորդ կիսամյակից՝ էապես կարևորելով ուսուցանող (ձևավորող) գնահատումը:

Տարրական դպրոցում ամփոփիչ գնահատումը կիրականացվի սովորողի ուսումնական ձեռքբերումների բնութագրման միջոցով:

«Ինչ վերաբերում է քանակական գնահատման դեպքում միավորային սանդղակի կիրառմանը, ապա կարևոր փոփոխություն է բացասական կամ անբավարար միավորային շեմից հրաժարվելը՝ գիտելիքը արժևորելու տեսակետից։ Այս քայլի արդյունքում նախատեսվում է ունենալ առավել արդարացի գնահատում, հատկապես հաշվի առնելով հանրակրթության ներառականությունը, կվերացնի երկտարեցիության երևույթը, որն իրականում նպաստում է սովորողների առանձին խմբի պիտակավորմանը և սոցիալական մեկուսացմանը, այլ ոչ թե աջակցում նրանց խնդիրների կարգավորմանը», - նշված է նախագծում։

Նա նշեց, որ մինչ նախագծի ամբողջական ներդնելը 2021թ-ի սեպտեմբերից կիրականացվի փորձարկում, ինչպես նաև պետք է իրականավնել լայնածավալ վերապարտրաստումներ, ուսումնական նյութերի մշակման գործընթաց, որից հետո միայն 2023թ-ին նախատեսվում է նոր չափորոշիչը լրամշակումից հետո ներդնել դպրոցներում։ 

Ներկայացված չափորոշչի ընդունման դեպքում ՀՀ պետական բյուջեից անհրաժեշտ կլինի ևս 4,469,665,152 ՀՀ դրամ:

  • Կիսվել: