Եթե ես նախագահ չլինեի, Իրանն արդեն վաղուց միջուկային զենք կունենար, իսկ Իսրայելը կոչնչացվեր. Թրամփ
Ոչ ոք ինձ չի թելադրելու՝ ինքնաթիռներ վաճառե՞լ Թուրքիային, թե՞ ոչ։ Այս մասին, արձագանքելով F-35 կործանիչների գնման վերաբերյալ Թուրքիայի հետ գործարքին Իսայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի ընդդիմանալուն, ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:
Նա նաև հավելել է, որ եթե ինքը չլիներ, Իսրայելը կոչնչացվեր:
՛՛Ես պատրաստվում եմ խոսել Բիբիի հետ այն մասին, որ եթե ես նախագահ չլինեի, Իրանն արդեն վաղուց միջուկային զենք կունենար, իսկ Իսրայելը կոչնչացվեր՛՛,-ասել է Թրամթը:
Նշենք, որ Թրամփը Սպիտակ տանը հանդիպելու է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ:



