Մինչ ակտիվիստները պայքարում են Ամուլսարի համար, Սյունիքի և Վայոց ձորի մարզերի բնակիչները պայքարում են գոյատևման համար (տեսանյութ)
Ամուլսարի հանք-նախաձեռնող խումբ ֆեյսբուքյան էջում հրապարակվել է տեսանյութ՝ ՛՛Գնդեվազ համայնքի՝ Լիդիան Արմենիայի կողմից իրականացվող սոցիալական ծրագրերի դադարեցումից տուժածները՛՛ վերտառությամբ:
«Ամեն ինչը փակեցին 90-ական թվականներին, ի՞նչ արին, սովի էինք մատնվում։ Հիմա էլ բերեք փակենք, փակենք, բերեք փակեք»:
Մինչ մի խումբ ակտիվիստներ պայքարում են Ամուլսարի ամուլ մնալու համար, Սյունիքի և Վայոց ձորի մարզերի բնակիչները պայքարում են գոյատևման համար։
Մինչև 2018 թվականը «Լիդիան Արմենիա»-ն Սյունիքի և Վայոց Ձորի մարզերում իրականացրել է սոցիալական ծրագրեր, որոնց արդյունքում ներդրվել է $3.8 մլն, որից $1.4 մլն-ը՝ Գնդեվազ համայնքում։ Արդեն երկու տարի է՝ Լիդիանի աջակցության և համայնքների զարգացման ծրագրերի հազարավոր շահառուներ զրկված են դրանցից օգտվելու հնարավորությունից՝ Ամուլսարի հանքի ճանապարհների ապօրինի արգելափակման հետևանքով»,-նշված է տեսանյութին կից: