Միջին Ասիայի խոշորագույն երկիրը դադարելու է համարվել կայուն գոտի. Հյուսիս-հարավը կդառնա այլընտրանք
Անկախ այն ամենից, թե ինչպես կզարգանան իրադարձությունները Ղազախստանում, մի կարևոր արդյունք արդեն իսկ գրանցվել է. Միջին Ասիայի խոշորագույն երկիրը, որը նաև կարևոր տարանցիկ ուղի է Արևելք-Արևմուտք գծում, այսուհետ դադարելու է համարվել կայուն գոտի՝ դրանից բխող բոլոր հետևաքներով։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է թուրքագետ Վարուժան Գեղամյանը.
Եթե այս ուղղությամբ համապատասխան աշխատանքները տարվեին ժամանակին, ապա արդեն հիմա Հյուսիս-Հարավ ուղին, ըստ էության, կլիներ այլընտրանք չունեցող նախագիծ։
Մինչդեռ ՀՀ դե ֆակտո կապիտուլիացիոն իշխանությունը արդեն իսկ զիջել է Հյուսիս-Հարավի կարևորագույն մի հատվածը (Գորիս-Կապան ճանապարհը) Ադրբեջանին, այդպիսով ստեղծելով արհեստական խոչընդոտ այս նախագծի իրականացման համար։ Ավելին՝ կապիտուլիանտները նախընտրում են բացել Թուրքիայի և Ադրբեջանի համար կարևորություն ունեցող ճանապարհները, որոնք իրականում լիարժեք շրջափակելու են Հայաստանը՝ ստեղծելով «ապաշրջափակման» պատրանք։
Երբ Հայաստանում հաստատվի ազգային իշխանություն, ապա Հյուսիս-Հարավ ուղղությամբ աշխատանքը պետք է ունենա գերակա առաջնահերթություն»։