երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Միասնության երթ Գյումրիում՝ ի հիշատակ Արցախյան պատերազմի հերոսների

Միասնության երթ Գյումրիում՝ ի հիշատակ Արցախյան պատերազմի հերոսների

«Ռեստարտ Գյումրի» նախաձեռնությունների կենտրոնը Գյումրիում այսօր անցկացրել է Միասնության երթ՝ ի հիշատակ Արցախյան պատերազմում զոհված հերոսների։

Երթը մեկնարկել է Շիրակի պետական համալսարանի մոտից, անցել է Պարույր Սևակ, Մովսես Խորենացի, Վազգեն Սարգսյան, Գարեգին Նժդեհ փողոցներով, հասել Գյումրու «Հայորդյաց տուն»։

Ինչպես նշել են երթի մասնակիցներիը՝ դա տուրք է պատերազմում ընկածներին ու նրանց հարազատներին։ Պատերազմում միայն Շիրակի մայր բուհից 33 ուսանող ու շրջանավարտ է զոհվել: Գյումրու «Հայորդյաց տանը» հնչել է հոգևոր և հայրենասիրական երաժշտություն։

 

  • Կիսվել: