շաբաթ, հունիս 6
6 / 6 / 2026
Մի տրվեք մանիպուլյացիաներին, թե բացառապես մեր բարեկարգած հատվածներում է ասֆալտը վնասվում. փոխքաղաքապետ

Մի տրվեք մանիպուլյացիաներին, թե բացառապես մեր բարեկարգած հատվածներում է ասֆալտը վնասվում. փոխքաղաքապետ

Շատ է խոսվում Երևանում ասֆալտի անորակության մասին: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Երևանի փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանը:

՛՛Հարկ եմ համարում նշել, որ նախորդ տարի մեր կողմից իրականացվել է միջին նորոգում Վաղարշյան, էրեբունի փողոցներում և Գայի պողոտայում, ինչպես նաև 200 հզ քմ տեղային լուծումներով ասֆալտապատումներ են իրականացվել/որոնք էապես տարբերվում են մգությամբ/:

Արդեն 2 օր է Շինբարեկարգման վարչության հետ ուշ գիշերին մոնիթորինգ ենք իրականացնում այն հատվածներում, որտեղ իրականացրել ենք աշխատանքներ և այնտեղ գրեթե չենք հայտնաբերվել վնասված հատված:

Աղցան մեքենան՝ վստահաբար չի կարող ընտրողաբար աղալցում կատարել, որ նորը չվնասվի:

Մի տրվեք մանիպուլացիաներին, թե բացառապես մեր բարեկարգած հատվածներում է ասֆալտը վնասվում:

Իհարկե, անկախ ամեն ինչից՝ հետևողական ենք լինելու, որ բոլոր խնդիրները լուծումներ ստանան՛՛,-նշել է նա:

  • Կիսվել: