ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Մհեր Սահակյանը հարձակվել է Վլադիմիր Վարդանյանի վրա, բավականին ուժեղ  հարված է հասցրել գլխի հատվածում, որից հետո փախել է. Հովհաննիսյան

Մհեր Սահակյանը հարձակվել է Վլադիմիր Վարդանյանի վրա, բավականին ուժեղ հարված է հասցրել գլխի հատվածում, որից հետո փախել է. Հովհաննիսյան

Տեղի է ունեցել բանավեճ, որը սովորական բանավեճերի շարքին կարելի է դասել, ես վստահ եմ, որ ավելի սուր խոսակցություններ են տեղի ունեցել մեր և ընդդիմության միջև ամենատարբեր իրավիճակներում, ընդհուպ մինչև լիագումար նիստերի դահլիճում: Այս մասին լրագրողների հետ զրույցում անդրադառնալով այսօր ԱԺ պետաիրավական հարցերի մշտական  հանձնաժողովի նիստի ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանի և նշված հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի միջև տեղի ունեցած միջադեպին՝ ասաց ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը:

Հովհաննիսյանը նշեց, որ քննարկումը փակ է եղել, հրավիրված է եղել Եղիշե Կիրակոսյանը, և նաև ընդդիմության առաջարկով է այդ հրավերը տեղի ունեցել. «Եղիշե Կիրակոսյանը եկել և ներկայացրել է այս պահին միջազգային ատյաններում տեղի ունեցող գործընթացները, մանրամասներ է ներկայացրել: Խոսակցություն է գնացել Հռոմի ստատուտի վերաբերյալ, բայց դա ընթացիկ թեմաներից մեկն է եղել ընդամենը:

Այս քննարկումների ընթացքում տեղի է ունեցել նաև որոշակի բանավեճ, ընդդիմադիր պատգամովրենրը ձայներ են բարձրացրել, Պետաիրավական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը նիստը վարելիս է եղել, փորձել է իրավիճակը հանդարտեցնել և բոլորի համար հանկարծակի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանը հարձակվել է Վարդանյանի վրա, բավականին ուժեղ  հարված է հասցրել գլխի հատվածում, որից հետո վազելով փախել է և թաքնվել է ԱԺ-ի շենքում»:

«Եթե այդ երիտասարդը խելացի լինի, ինքն իր ձեռքով կգրի մանդատից հրաժարվելու դիմումը, եթե ոչ, ապա մենք կհուշենք: Քրեաիրավական հետեւանքներ կկրեն, իրավապահ մարմինները կհուշեն»,- նշեց Արթուր Հովհաննիսյանը

Անդրադառնալով իր թիմակից Վահագն Ալեքսանյանի կողմից նախկինում ընդդիմադիր պատգամավորին հարվածելու դեպքին՝ Հովհաննիսյանն արձագանքեց. «Ի՞նչ կապ ունի, լավ է արել, հարձակվել է: Դրա մեկնաբանությունները տրվել են: Այդ մասին ամեն ինչ խոսվել է»:

InfoPort.am-ի տեղեկություններով իշխանական Վարդանյանին ծեծած ընդդիմադիր վարորդ-պատգամավոր Սահակյանը միջադեպից հետո թաքնվել է ԱԺ կանանց զուգարանում։
 
InfoPօrt.am-ին նաև հայտնի է դարձել ծեծկռտուքի պատճառը։ Մասնավորապես, երբ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը սկսել է խոսել ՀՀ ՍԴ կողմից սահմանադրական ճանաչված Հռոմի ստատուտի մասին, դաշնակցական Մհեր Սահակյանը նրան հարցրել է, թե ինչ կարծիք ունի Ռուսաստանի առարկություններին այդ հարցի շուրջ։ Վլադիմիր Վարդանյանն էլ նրան ասել է, որ լռի ու լսի, թե ինչ կարծիք ունի, որից էլ սկսել է քաշքշուկը ու հարվածները։

  • Կիսվել: