չորեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2025
Մղկտում եմ, երբ պատկերացնում եմ ընտանիքի վիճակը, սարսափելի է. Բախշյանը՝ Կուտոյանի մահվան մասին

Մղկտում եմ, երբ պատկերացնում եմ ընտանիքի վիճակը, սարսափելի է. Բախշյանը՝ Կուտոյանի մահվան մասին

Հասարակական գործիչ Անահիտ Բախշյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի մահվանը՝ խորապես ցավակցելով նրա ընտանիքին ու հարազատներին:

Բախշյանը, մասնավորապես, նշել է. «Երեկ 39 տարեկան երիտասարդ պետական գործիչ Գեորգի Կուտոյանի սպանությունը, որում համոզված եմ ճանաչելով մեր դաժան իրականությունը, հոգիս տակն ու վրա է արել։ Չեմ կարողանում գտնել մխիթարական որևէ խոսք, որն ընդունելի կլիներ, գոնեինձհամար։

Ստիպված եմ գրել ծեծված բառեր՝ խորապես ցավակցում եմ պարոն Կուտոյանի ընտանիքին, հարազատներին, ընկերներին, ի սրտե եմ ցավակցում ու ուզում եմ ամբողջ կոկորդովս գոռալ՝ ԲԱՎԱԿԱՆ է, ԲԱՎԱԿԱՆ Է․․․․․․․ բայց, ցավոք, չգիտեմ, թե ում է ուղղված այս հուսահատ գոռոցս։ Մղկտում եմ, երբ պատկերացնում եմ ընտանիքի վիճակը։ Սարսափելի է»։

  • Կիսվել: