երկուշաբթի, հունիս 17
17 / 6 / 2024
Մեզ անհրաժեշտ է, որ առավոտյան ժամը 8-ին մեկ մարդու պես լինենք փողոցում. Բագրատ Սրբազան

Մեզ անհրաժեշտ է, որ առավոտյան ժամը 8-ին մեկ մարդու պես լինենք փողոցում. Բագրատ Սրբազան

Հիմա մեզ անհրաժեշտ է, որ առավոտյան ժամը 8-ին մեկ մարդու պես լինենք փողոցում։ Այս մասին այսօր քիչ առաջ Հանրապետության հրապարակում ասաց Տավուշը հանուն հայրենիքի շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը:

՛՛Մեր մայրերին եմ ասում՝ ձեր զավակներին մանկապարտեզ տանելու փոխարեն դուրս եկեք փողոց, մի քանի օր։ Հենց մեր զավակների անվտանգ և ապահով ապրելու համար և ոչ վտանգների՛՛,-նշեց նա։

Հիշեցնենք, որ ավելի վաղ նշված վայրում տեղի է ունեցել շարժման հանրահավաքը, որտեղ հայտարարվել է, որ վարչապետի թեկնածուն բագրատ Սրբազանն է:

Այնուհետև Սրբազանը հանրահավաքի մասնակիցների հետ գնացել է կառավարական ամառանոցների մոտ՝ վարչապետ Փաշինյանի հետ հանդիպելու ակնկալիքով:

Այնտեղ նա հայտնել է, որ ցանկանում է հանդիպել Փաշինյանին՝ վռրջինիս հրաժարականը քննարկելու համար:

Հանդիպում տեղի չի ունեցել, Բագրատ Սրբազանն հայտարարել է, որ իրենց ասելիքն արդեն փոխնցել են, ասելու բան այլևս չունեն: Նրանք վերադարձել են Հանրապետության հրապարակ՝ վաղվա գործողությունները նախանշելու:   

  • Կիսվել: