ուրբաթ, հուլիս 10
10 / 7 / 2026
Արեն Հայրապետյանը հաղթել է ադրբեջանցի ըմբիշին ու դուրս եկել եզրափակիչ

Արեն Հայրապետյանը հաղթել է ադրբեջանցի ըմբիշին ու դուրս եկել եզրափակիչ

Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում ընթացող մինչև 20 տարեկանների Եվրոպայի առաջնությունում պայքարի մեջ են մտել ազատ ոճայինները։

Այսօր գորգ դուրս եկած ըմբիշներից եզրափակիչ է դուրս եկել 65 կգ քաշային Արեն Հայրապետյանը: Վերջինս կիսաեզրափակչում 6-5 հաշվով պարտության է մատնել ադրբեջանցի մրցակցին:

79 կգ քաշային Նարեկ Նիկողոսյանը վաղը կգոտեմարտի բրոնզե մեդալի համար:

57 կգ քաշային Սաշա Պետրոսյանն ու 97 կգ քաշային Հակոբ Հակոբյանը սփոփիչ գոտեմարտեր կանցկացնեն:

70 կգ քաշային Դավիթ Դավթյանի համար Եվրոպայի առաջնությունն ավարտված է:

  • Կիսվել: