կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Մեծամորի ոստիկանները մեքենայից կատարված գողություն են բացահայտել ու հայտնաբերել գողոնը (տեսանյութ)

Մեծամորի ոստիկանները մեքենայից կատարված գողություն են բացահայտել ու հայտնաբերել գողոնը (տեսանյութ)

Նոյեմբերի 26-ին ոստիկանության Մեծամորի բաժնում տեղեկություններ ստացվեցին, որ Երևանի Արցախի փողոցի28-ամյա մի բնակիչ վարչական տարածքում մեքենայից գողություն է արել: Տեղեկությունների իսկությունը ստուգելուց հետո կասկածվողը նույն օրը բերման ենթարկվեց բաժին:

Պարզվել է, որ նա ժամը 3-ի սահմաններում Արմավիր-Մեծամոր ճանապարհին, օգտվելով «Ֆոլքսվագեն» մակնիշի մի մեքենայի դուռը բաց լինելու հանգամանքից, գողացել է նվագարկիչ, բարձրախոսներ, մոնիթոր և մարտկոց:

Տուժողից ընդունվել է հաղորդում:

Գողոնը հայտնաբերվել է:

Նախապատրաստվում են նյութեր:

  • Կիսվել: