չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Մերուժան Տեր–Գուլանյանը սեպտեմբերից դուրս կգա Հանրային հեռարձակողի խորհրդի կազմից

Մերուժան Տեր–Գուլանյանը սեպտեմբերից դուրս կգա Հանրային հեռարձակողի խորհրդի կազմից

Գրող, հրապարակախոս Մերուժան Տեր–Գուլանյանը կդադարեցնի անդամակցությունը Հանրային հեռարձակողի խորհրդի կազմում։ Այս մասին News.am-ի հետ զրույցում ասաց Տեր–Գուլանյանը՝ նշելով, որ սեպտեմբերի 1–ից դուրս է գալիս Հանրային հեռարձակողի խորհրդից։

Մերուժան Տեր–Գուլանյանը չհերքեց տեղեկությունները, որ քաղաքական դիրքորոշումների պատճառով է նման որոշում կայացրել, բայց չցանկացավ ավելին մեկնաբանել։

«Վերջերս հեռավար էի մասնակցում նիստերին եւ այլեւս չցանկացա այդպես  շարունակել»,– ասաց նա։

Մերուժան Տեր–Գուլանյանը 2011 թվականի մարտից Հանրային հեռարձակողի խորհրդի անդամ է:

Նշենք, որ 168.am-ի տեղեկություններով՝ Մերուժան Տեր-Գուլանյանից բացի, քաղաքական դիրքորոշումների պատճառով Հանրային հեռարձակողի խորհրդից հեռանում է նաեւ Լեւոն Գալստյանը, որը 2016 թ-ի հոկտեմբերի 1-ից է  խորհրդի կազմում։

  • Կիսվել: