երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
«Մեր ժամանակների հերոսը» ամենամյա մրցանակաբաշխությունը կկազմակերպվի առանց գնման նախաորակավորման ընթացակարգի

«Մեր ժամանակների հերոսը» ամենամյա մրցանակաբաշխությունը կկազմակերպվի առանց գնման նախաորակավորման ընթացակարգի

Կառավարությունն իր այսօրվա՝ մարտի 21-ի նիստում gնման գործընթացի կազմակերպման առանձնահատկությունները սահմանելու մասին որոշում կայացրեց:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ այն բխում է` «Մեր ժամանակների հերոսը» ամենամյա մրցանակաբաշխության կազմակերպման և անցկացման անհրաժեշտությունից:

Գնման գործընթացը նախատեսվում է կազմակերպել «Գնումների մասին» ՀՀ օրենքի44-րդ հոդվածով սահմանված կարգով,որպես խորհրդատվական ծառայություն՝ չկիրառելով նախաորակավորման ընթացակարգ:

Գնման ընթացակարգի շրջանակում ընտրված մասնակից կճանաչվի այն մասնակիցը, որի առաջարկած գնին և հրավերով սահմանված ոչ գնային պայմաններին հրավերով սահմանված կարգով տրված գործակիցների հանրագումարը կլինի ամենաբարձրը: Այս ընթացակարգի նպատակն է ընտրել բարձորակ կազմակերպիչ, ով լավագույնս կիրականացնիմիջոցառման կազմակերպումը՝ միջազգային ամենաբարձր չափանիշներին համապատասխան:

Քանի որ «Մեր ժամանակների հերոսը» մրցանակաբաշխության կազմակերպման ծառայությունների բնութագիրը ճշգրիտ սահմանվել է պատվիրատուի կողմից, և պատվիրատուն նպատակ չի հետապնդում ապահովելու ծառայության բնութագրի այլընտրանքային առաջարկների ստացումը, հետևաբար, գնումը երկփուլ մրցույթի ձևով կազմակերպելու անհրաժեշտությունը բացակայում է:

Միաժամանակ, քանի որ նախաորակավորման ընթացակարգի կազմակերպման ժամանակ նախաորակավորման հայտարարությամբ չի հրապարակվում ձեռք բերվող ծառայությունների բնութագիրը և գնման գինը, ուստի այդ հանգամանքը կարող է սահմանափակել հնարավոր մասնակիցների շրջանակը: Հաշվի առնելով վերոգրյալը՝  պատվիրատուն նախագծով առաջարկում է նախաորակավորման ընթացակարգ չկիրառել:

  • Կիսվել: