կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Սահմանագծման արդյունքում հայկական կողմին է անցնում 3 հեկտար տարածք. Կիրանցի վարչական ղեկավարը մանրամասներ է հայտնել

Սահմանագծման արդյունքում հայկական կողմին է անցնում 3 հեկտար տարածք. Կիրանցի վարչական ղեկավարը մանրամասներ է հայտնել

Կիրանցի վարչական ղեկավար Կամո Շահինյանը, NewDay.am-ի փոխանցմամբ, մանրամասներ է հայտնել Կիրանցում սահմանազատման գործընթացից:

«Մենք ունեինք բարձունք՝ «Խաչիլար» կոչվող, որը հենց ուղիղ խաչի վրա էր, էդտեղից մի 25 մետր իջեցրել են, որի համար հատուկ շնորհակալ եմ էդ մարդկանց, որոնք կարողացել են դա անել։ Հիմա մնում է մեր այս «քիթը»՝ գյուղի մասը. ամենացավալի տեղն է։ Այն հողերը, որ 9 հեկտար ու կես կորցնում էինք, էդ էլ իջեցվել ա գետով, այսինքն՝ մեր հողերից ոչ մի սանտիմետր չի անցնում, հետևի մասում մի 3 սեփականաշնորհված հողեր կան՝ 4500 մետրանոց, տոչկեքը որ խփվել ա, եթե ուղիղ գծով ես վերցնում, մեջն ա ընկնում, բայց ասեցին՝ դա էլ այնպես կանեն, որ ուղիղ գծի փոխարեն փակագծով անցկացնեն, էլի մեզ է մնալու։ Հիմա սպասում ենք գյուղի և կամրջի մասով, որը բանակցությունների փուլում է։ 7, 8, 9, 10, 11 կետերը արվել են, ոչ մի սանտիմետր այդտեղից հող չենք կորցնում, 12, 13, 14 հատվածը մնում է, հանձնված չի ոչ մի բան: 15-ը իրենց գյուղի մեջ է, դա իրականում իրենց տարածքն ա եղել: Իմ գյուղը, բոլորը գիտեն դա, նույնիսկ իրենց հողից մեզ է անցել։ Այս պահի դրությամբ լրիվ դրական է՝ ի շահ մեզ»,- ասել է նա։

Կամո Շահինյանն ամփոփել է, որ սահմանագծման արդյունքում հայկական կողմին է անցնում 3 հեկտար տարածք: «Այս պահին ոչ մի սեփականաշնորհված հող էլ չի անցնոմ իրենց, մինչև էս պահը ինչ եղել է, ես գոհ եմ»,- նշել է վարչական ղեկավարը։

  • Կիսվել: